Եթե ցանկանում եք տեղափոխել .AM դոմենի սպասարկումը դեպի AMWEB,կարող եք օգտվել առաջարկվող երկու եղանակներից մեկից։
.am Դոմենի տեղափոխման եղանակ N1
Դոմենային անվան տեղափոխման այս եղանակը հնարավոր է, եթե ձեր դոմենն ակտիվ է և դուք ունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն:
1․ Դոմենի տեղափոխման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է դոմենի EPP (տրանսֆեր) կոդը:
EPP կոդը թողարկելու համար անհրաժեշտ է ստանալ դոմենի գաղտնաբառը, մուտքագրելով դոմենը այստեղ:
Կոդը կուղարկվի դոմենի ադմինիստրատիվ կոնտակտի էլ. փոստին:
2․ Այնուհետ մուտքագրեք դոմենը և ստացած գաղտնաբառը այստեղ:
Համակարգը ձեզ կտրամադրի դոմենի EPP (տրանսֆեր) կոդը: Պահպանեք այն:
3․ Դոմենի տեղափոխման գործընթացը սկսելու համար Դոմենի Տեղափոխում էջում մուտքագրեք դոմենը և EPP կոդը հետևելով հրահանգերին:
.am Դոմենի տեղափոխման եղանակ N2
Դոմենային անվան տեղափոխման այս եղանակը հարմար է, եթե չունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն, կամ դոմենի ժամկետը վերջացել է և ցանկանում եք երկարացնել մեզ մոտ տեղափոխելուց հետո:
Դոմենը տեղափոխելու համար անհրաժեշտ է
1․ Ներբեռնել համապատասխան հայտը, լրացնել, տպել, ստորագրել, կնքել (վերաբերվում է իրավաբանական անձանց):
2․ Ուղարկել մեզ հայտի սկանը կամ նկարը աջակցման հայտով կամ էլ. փոստով:
ՆՇՈՒՄ․ Ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է կցել նաև անձնագի կամ ID քարտի նկարը, պատճեն, կամ սքանը:
Եթե չկա տպելու հնարավորություն, կարող եք հայտը լրացնել ձեռագիր:
