Ինչպե՞ս գործարկել PHP կոդ .html ֆայլերում cPanel-ում

Քայլ 1 | Բացեք File Manager-ը

Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի cPanel կառավարման վահանակը։
cPanel-ում ընտրեք File Manager բաժինը և բացեք ձեր կայքի public_html պանակը (կամ այն թղթապանակը, որտեղ գտնվում է կայքը)։

Քայլ 2 | Խմբագրեք .htaccess ֆայլը

Եթե .htaccess ֆայլը գոյություն ունի, բացեք այն խմբագրման համար։ Եթե այն բացակայում է, ստեղծեք նոր .htaccess ֆայլ։
Ֆայլի վերջում ավելացրեք հետևյալ տողը.

AddType application/x-httpd-php .html

Այնուհետև պահպանեք փոփոխությունները։

Քայլ 3 | Ստեղծեք փորձնական HTML ֆայլ

Ստեղծեք նոր test.html ֆայլ և ավելացրեք հետևյալ կոդը.

<html>
<head>
    <title>PHP Test</title>
</head>
<body>
    <?php echo "Hello World!"; ?>
</body>
</html>

Պահպանեք ֆայլը test.html անունով և տեղադրեք այն public_html թղթապանակում։

Քայլ 4 | Ստուգեք արդյունքը

Բացեք ձեր բրաուզերը և այցելեք հետևյալ հասցեն.

https://yourdomain.com/test.html

Եթե կարգավորումը ճիշտ է կատարվել, էջում կտեսնեք հետևյալ գրառումը.

Hello World!

Սա նշանակում է, որ PHP կոդը հաջողությամբ կատարվում է նաև .html ընդլայնմամբ ֆայլերում։

  • 0 کاربر این را مفید یافتند
آیا این پاسخ به شما کمک کرد؟

مقالات مربوطه

Ի՞նչ է հոսթինգը

Եթե դոմենը կայքի թվային անունն ու հասցեն է, որով մարդիկ կարող են գտնել և այցելել տարբեր...

Ինչպե՞ս ստեղծել Mailing List cPanel-ում

Եթե ցանկանում եք միևնույն նամակն ուղարկել մի քանի հասցեատերերի, կարող եք ստեղծել Mailing List...

Ինչպե՞ս ապահովել անվտանգությունը /admin/ թղթապանակը

Քանի որ OpenCart-ը բաց կոդով է, այն կարող է թիրախ լինել հաքերների համար, քանի որ նրանք գիտեն...

Ինչպե՞ս ստեղծել ենթադոմեն cPanel-ում

Քայլ 1 | Մուտք գործեք cPanel Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի...

Ինչպե՞ս ստեղծել էլ. հասցե Cpanel կառավարման վահանակում

Այս ուղեցույցում կսովորեք, թե ինչպես ստեղծել նոր էլեկտրոնային փոստի հաշիվ (Email Account) cPanel...