Եթե ցանկանում եք միևնույն նամակն ուղարկել մի քանի հասցեատերերի, կարող եք ստեղծել Mailing List (փոստային ցուցակ) cPanel-ի միջոցով։
Քայլ 1 | Բացեք Mailing Lists բաժինը
Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի cPanel կառավարման վահանակը։
cPanel-ի գլխավոր էջում Mail բաժնից ընտրեք Mailing Lists։
Քայլ 2 | Ստեղծեք նոր փոստային ցուցակ
Բացված էջում լրացրեք անհրաժեշտ տվյալները.
- List Name – մուտքագրեք փոստային ցուցակի անունը (օրինակ՝
newsletter)։ - Domain – ընտրեք այն դոմենը, որի համար ցանկանում եք ստեղծել փոստային ցուցակը։
- Password – սահմանեք փոստային ցուցակի գաղտնաբառ։
- Password (Confirm) – կրկին մուտքագրեք նույն գաղտնաբառը՝ հաստատման համար։
Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև կարգավորել լրացուցիչ պարամետրերը՝ ըստ ձեր պահանջների։
Տվյալները լրացնելուց հետո սեղմեք Create Mailing List կոճակը։
Քայլ 3 | Կառավարեք փոստային ցուցակը
Փոստային ցուցակի ստեղծումից հետո այն կհայտնվի նույն էջի ստորին հատվածում։
Այստեղից կարող եք.
- փոխել փոստային ցուցակի գաղտնաբառը,
- կառավարել ցուցակի կարգավորումները,
- ավելացնել կամ հեռացնել անդամներ,
- ջնջել փոստային ցուցակը,
- կատարել այլ անհրաժեշտ փոփոխություններ։
Այս կերպ կարող եք հեշտությամբ ստեղծել և կառավարել Mailing List-երը ձեր cPanel հոսթինգում։
