Ինչպե՞ս ստեղծել Mailing List cPanel-ում

Եթե ցանկանում եք միևնույն նամակն ուղարկել մի քանի հասցեատերերի, կարող եք ստեղծել Mailing List (փոստային ցուցակ) cPanel-ի միջոցով։

Քայլ 1 | Բացեք Mailing Lists բաժինը

Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի cPanel կառավարման վահանակը։
cPanel-ի գլխավոր էջում Mail բաժնից ընտրեք Mailing Lists։

Քայլ 2 | Ստեղծեք նոր փոստային ցուցակ

Բացված էջում լրացրեք անհրաժեշտ տվյալները.

  • List Name – մուտքագրեք փոստային ցուցակի անունը (օրինակ՝ newsletter
  • Domain – ընտրեք այն դոմենը, որի համար ցանկանում եք ստեղծել փոստային ցուցակը։
  • Password – սահմանեք փոստային ցուցակի գաղտնաբառ։
  • Password (Confirm) – կրկին մուտքագրեք նույն գաղտնաբառը՝ հաստատման համար։

Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև կարգավորել լրացուցիչ պարամետրերը՝ ըստ ձեր պահանջների։
Տվյալները լրացնելուց հետո սեղմեք Create Mailing List կոճակը։

Քայլ 3 | Կառավարեք փոստային ցուցակը

Փոստային ցուցակի ստեղծումից հետո այն կհայտնվի նույն էջի ստորին հատվածում։

Այստեղից կարող եք.

  • փոխել փոստային ցուցակի գաղտնաբառը,
  • կառավարել ցուցակի կարգավորումները,
  • ավելացնել կամ հեռացնել անդամներ,
  • ջնջել փոստային ցուցակը,
  • կատարել այլ անհրաժեշտ փոփոխություններ։

Այս կերպ կարող եք հեշտությամբ ստեղծել և կառավարել Mailing List-երը ձեր cPanel հոսթինգում։

  • 0 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ի՞նչ է հոսթինգը

Եթե դոմենը կայքի թվային անունն ու հասցեն է, որով մարդիկ կարող են գտնել և այցելել տարբեր...

Ինչպե՞ս գործարկել PHP կոդ .html ֆայլերում cPanel-ում

Քայլ 1 | Բացեք File Manager-ը Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի...

Ինչպե՞ս ապահովել անվտանգությունը /admin/ թղթապանակը

Քանի որ OpenCart-ը բաց կոդով է, այն կարող է թիրախ լինել հաքերների համար, քանի որ նրանք գիտեն...

Ինչպե՞ս ստեղծել ենթադոմեն cPanel-ում

Քայլ 1 | Մուտք գործեք cPanel Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի...

Ինչպե՞ս ստեղծել էլ. հասցե Cpanel կառավարման վահանակում

Այս ուղեցույցում կսովորեք, թե ինչպես ստեղծել նոր էլեկտրոնային փոստի հաշիվ (Email Account) cPanel...