Addon Domain-ը հնարավորություն է տալիս ձեր հոսթինգ հաշվում տեղակայել մի քանի անկախ կայքեր՝ տարբեր դոմենային անուններով։
Յուրաքանչյուր Addon Domain ունի իր առանձին ֆայլերի թղթապանակը և կարող է աշխատել որպես ինքնուրույն կայք։
Քայլ 1 | Մուտք գործեք cPanel
Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք Ծառայություններ (Services) բաժինը։
Ընտրեք ձեր հոսթինգ ծառայությունը, ապա ընտրացանկից սեղմեք Մուտք դեպի cPanel (Login to cPanel)։Փնտրեք Domains բաժինը։

Քայլ 2 | Բացեք Domains բաժինը
cPanel-ի գլխավոր էջում անցեք Domains բաժին և ընտրեք Domains։
Բացված էջում սեղմեք Create a New Domain կոճակը։

Քայլ 3 | Ավելացրեք նոր դոմենը
Domain դաշտում մուտքագրեք այն դոմենը, որը ցանկանում եք ավելացնել որպես Addon Domain։
Լռելյայն ակտիվ կլինի Share document root տարբերակը։ Եթե ցանկանում եք, որ նոր դոմենն ունենա իր առանձին ֆայլերի թղթապանակ
(ինչը խորհուրդ է տրվում անկախ կայքերի համար), ապա հանեք նշումը Share document root տարբերակից։

Դրանից հետո cPanel-ը ավտոմատ կստեղծի նոր Document Root (թղթապանակ) ձեր նոր դոմենի համար, որը սովորաբար փոփոխելու կարիք չի լինում։
Քայլ 4 | Ստեղծեք դոմենը
Սեղմեք Submit կոճակը՝ դոմենն ավելացնելու համար։
Ստեղծումից հետո նոր դոմենը կհայտնվի Domains բաժնում և կունենա իր առանձին ֆայլերի թղթապանակը, որտեղ կարող եք վերբեռնել ձեր կայքի ֆայլերը։

Նշում․ Որպեսզի Addon Domain-ը բացվի, անհրաժեշտ է, որ դրա DNS կարգավորումներն ուղղված լինեն ձեր հոսթինգ սերվերին։
Եթե դոմենը գրանցված է այլ գրանցողի մոտ, համոզվեք, որ ճիշտ են կարգավորված Name Server-ները կամ DNS գրառումները։
