Ի՞նչ է FTP սերվերը

FTP սերվերի սահմանում

FTP (File Transfer Protocol)-ը ցանցային արձանագրություն է, որն օգտագործվում է համակարգչի և հեռավոր սերվերի միջև ֆայլեր փոխանցելու համար։

FTP սերվերը սերվերային ծրագիր է, որը թույլ է տալիս օգտատերերին միանալ սերվերին և կատարել տարբեր գործողություններ ֆայլերի հետ, օրինակ՝

  • վերբեռնել ֆայլեր սերվեր,

  • ներբեռնել ֆայլեր սերվերից,

  • ստեղծել և ջնջել թղթապանակներ,

  • վերանվանել և կառավարել ֆայլերը։

FTP-ն հաճախ օգտագործվում է կայքի ֆայլերը հոսթինգի սերվեր վերբեռնելու կամ սերվերից համակարգիչ ներբեռնելու համար։

Ինչպե՞ս է աշխատում FTP-ն

FTP-ն օգտագործում է երկու առանձին կապ՝

  • Կառավարման կապ (Control Connection) — օգտագործվում է սերվերի հետ կապ հաստատելու, օգտատիրոջ նույնականացման և հրամանների փոխանցման համար։

  • Տվյալների կապ (Data Connection) — օգտագործվում է ֆայլերի և թղթապանակների տվյալների փոխանցման համար։

FTP սերվերին միանալու համար սովորաբար անհրաժեշտ են՝

  • FTP Host / Server — սերվերի հասցեն,

  • Username — FTP օգտանունը,

  • Password — FTP գաղտնաբառը,

  • Port — FTP կապի պորտը։(Օրինակ ստանդարտ՝ 21)

Օրինակ՝ FTP ծրագրի միջոցով կարող եք միանալ ձեր հոսթինգի սերվերին և համակարգչից ֆայլերը վերբեռնել կայքի համապատասխան թղթապանակ։

Կարևոր է

Սովորական FTP արձանագրությունը տվյալները չի գաղտնագրում, այդ պատճառով գաղտնաբառերն ու փոխանցվող տվյալները կարող են փոխանցվել բաց տեսքով։
Ավելի անվտանգ տարբերակներ են՝ SFTP (SSH File Transfer Protocol) և FTPS (FTP over TLS), որոնք ապահովում են տվյալների գաղտնագրում։

Ինչպե՞ս միանալ FTP սերվերին

FTP սերվերին կարելի է միանալ հատուկ FTP ծրագրերի միջոցով, օրինակ՝ FileZilla-ի։
Հոսթինգի կառավարման վահանակում սովորաբար կարող եք ստեղծել FTP հաշիվ և ստանալ անհրաժեշտ տվյալները՝ սերվերի հասցեն, օգտանունը և գաղտնաբառը։

  • 0 Users Found This Useful
Was this answer helpful?

Related Articles

Ինչպե՞ս տեղադրել և կարգավորել VSFTP FTP սերվերը

Vsftpd-ի տեղադրում Ubuntu-ում կամ Debian-ում sudo apt-get install vsftpd   Vsftpd-ի տեղադրում...