Ինչպե՞ս կարգավորել օգտահաշվի մուտքի երկփուլային նույնականացումը

1.Մուտք գործեք AMWEB-ի ձեր օգտահաշիվ,սեղմեք  «Hello, *your name*»:- ի վրա ,մենյուից ընտրեք «Անվտանգության կարգավորումներ»:

2.Բացված պատուհանում ընտրեք ՝ «Սեղմեք միացնելու համար» կոճակը։

3. Ներբեռնեք  Google Authenticator կամ Duo, հավելվածներից որևէ մեկը և բացված պատուհանում սեղմեք «Սկսել»

4. Այնուհետև կտեսնեք գեներացված QR կոդը: Սկանավորեք այդ QR կոդը ձեր կողմից ընտրված նույնականացման հավելվածով, (օրինակ՝ Google Authenticator-ը): Երբ այն սկանավորվի, ձեզ կտրամադրվի 6 նիշանոց թիվ: Երկփուլային անվտանգության կարգավորումն ավարտելու համար դուք պետք է մուտքագրեք այդ 6-նիշանոց թիվը «Մուտքագրեք նույնականացման կոդը» դաշտում և սեղմեք «Ուղարկել»։

5.Ձեզ կտրամադրվի պահուստային կոդ երկփուլային անվտանգությունը միացնելու համար: Համոզվեք, որ այդ կոդը ապահով է և պահպանեք այնպիսի վայրում, որտեղ չեք կորցնի:

Երկփուլային նույնականացումը (2FA) ապահովում է ձեր հաշվի պաշտպանության լրացուցիչ մակարդակ։ Մուտք գործելիս, բացի գաղտնաբառից, անհրաժեշտ է նաև մուտքագրել հավելվածում (օրինակ՝ Google Authenticator կամ Duo) գեներացված միանգամյա կոդը։Այս մեթոդը զգալիորեն բարձրացնում է հաշվի անվտանգությունը, քանի որ նույնիսկ գաղտնաբառի արտահոսքի դեպքում առանց Token-ի գեներացված կոդի հնարավոր չէ մուտք գործել հաշիվ։ 

  • 0 utilizatori au considerat informația utilă
Răspunsul a fost util?

Articole similare

Կոնտակտների կառավարման և ծանուցումների կարգավորման ուղեցույց

Ձեր օգտահաշվում կոնտակտներ ավելացնելու համար ՝  Մուտք գործեք AMWEB-ի հաճախորդի տարածք և սեղմեք...

Հասանելիությունների տրամադրում նոր օգտատիրոջ

Ինչպե՞ս ավելացնել նոր օգտատեր ձեր օգտահաշվում, տրամադրել նրան անհրաժեշտ հասանելիությունները և...