Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն AMWEB-ում

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է

  1. Ներբեռնել .am դոմենի իրավատիրոջ փոփոխության հայտը, լրացնել, տպել, ստորագրել, կնքել (վերաբերում է իրավաբանական անձանց):
  2. Հայտը պետք է լրացվի և ներկայացվի երկու կողմերի կողմից՝

    • գործող (փոխանցող) իրավատիրոջ,
    • նոր (ստացող) իրավատիրոջ։
  3. Ուղարկեք մեզ երկու հայտերի սկանավորված տարբերակները կամ լուսանկարները աջակցման հայտով կամ էլ. փոստով։
    Ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է կցել նաև անձնագրի կամ ID քարտի լուսանկարը կամ պատճենը։
  4. Վճարել դոմենի իրավատիրոջ փոփոխության համար ստեղծված հաշիվը։ .am դոմենի իրավատիրոջ փոփոխությունը նախատեսում է միանվագ վճար՝ դոմենի 1 տարվա արժեքի չափով։
    Իրավատիրոջ փոփոխության վճարը չի երկարացնում դոմենի գրանցման ժամկետը։

Նշում․ Եթե տպելու հնարավորություն չկա, կարող եք հայտը լրացնել ձեռագիր։

  • 0 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ի՞նչ է դոմենը

 Ի՞նչ է դոմենը (Դոմենային անունը)․ Ամբողջական ուղեցույց Եթե պատրաստվում եք ստեղծել ձեր առաջին...

Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը դեպի AMWEB

Եթե ցանկանում եք տեղափոխել .AM դոմենի սպասարկումը դեպի AMWEB,կարող եք օգտվել առաջարկվող երկու...

Ինչու՞ կայքը չի բացվում DNS փոփոխությունից հետո

Եթե վերջերս փոխել եք դոմենի Name Server-ները, ապա փոփոխությունների տարածումը կարող է տևել մինչև...

Ինչպե՞ս պատվիրել և գրանցել դոմեն

Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և...

Ինչպե՞ս կցել Wix-ի Name Server-ները դոմենին

Քայլ 1 | Ավելացրեք դոմենը ձեր Wix հաշվին Նախքան դոմենի DNS կարգավորումները փոխելը, անհրաժեշտ է...