Ինչու՞ կայքը չի բացվում DNS փոփոխությունից հետո

Եթե վերջերս փոխել եք դոմենի Name Server-ները, ապա փոփոխությունների տարածումը կարող է տևել մինչև 48 ժամ։ Այդ ընթացքում տարբեր ինտերնետ մատակարարներ (ISP-ներ) աստիճանաբար թարմացնում են իրենց DNS տվյալները, ուստի կայքը կարող է դեռևս չբացվել կամ բացվել հին տարբերակով։

Եթե 48 ժամից ավելի է անցել, խնդրում ենք կատարել հետևյալ ստուգումները.

  1. Համոզվեք, որ դոմենի համար սահմանված Name Server-ները ճիշտ են մուտքագրված կառավարման վահանակում։
  2. Ստուգեք, որ նշված Name Server-ները գոյություն ունեն և ճիշտ են աշխատում։
  3. Մաքրեք ձեր համակարգչի կամ բրաուզեր DNS քեշը կամ վերագործարկեք համակարգիչը և փորձեք կրկին բացել կայքը։
  4. Ցանկության դեպքում փորձեք կայքը բացել այլ ինտերնետ կապից կամ բջջային ցանցից՝ համոզվելու համար, որ խնդիրը կապված չէ լոկալ DNS քեշի հետ։

Եթե նշված քայլերից հետո կայքը դեռ հասանելի չէ, խնդրում ենք կապվել մեր Աջակցման թիմի հետ՝ նշելով ձեր դոմենի անունը, որպեսզի կարողանանք ստուգել և օգնել հնարավորինս արագ։

  • 0 کاربر این را مفید یافتند
آیا این پاسخ به شما کمک کرد؟

مقالات مربوطه

Ի՞նչ է դոմենը

 Ի՞նչ է դոմենը (Դոմենային անունը)․ Ամբողջական ուղեցույց Եթե պատրաստվում եք ստեղծել ձեր առաջին...

Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը դեպի AMWEB

Եթե ցանկանում եք տեղափոխել .AM դոմենի սպասարկումը դեպի AMWEB,կարող եք օգտվել առաջարկվող երկու...

Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն AMWEB-ում

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է Ներբեռնել .am դոմենի իրավատիրոջ...

Ինչպե՞ս պատվիրել և գրանցել դոմեն

Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և...

Ինչպե՞ս կցել Wix-ի Name Server-ները դոմենին

Քայլ 1 | Ավելացրեք դոմենը ձեր Wix հաշվին Նախքան դոմենի DNS կարգավորումները փոխելը, անհրաժեշտ է...