Ինչպե՞ս ստեղծել էլ. հասցե Cpanel կառավարման վահանակում

Այս ուղեցույցում կսովորեք, թե ինչպես ստեղծել նոր էլեկտրոնային փոստի հաշիվ (Email Account) cPanel կառավարման վահանակում։

Քայլ 1 | Մուտք գործեք cPanel

Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք Ծառայություններ (Services) բաժինը։
Ընտրեք ձեր հոսթինգ ծառայությունը, ապա ձախ կողմի ընտրացանկից սեղմեք Մուտք դեպի cPanel (Login to cPanel)։

pl_email_accs_1.png

Քայլ 2 | Բացեք Email Accounts բաժինը

cPanel-ի գլխավոր էջում գտեք Email բաժինը և ընտրեք Email Accounts։
Բացված էջում սեղմեք + Create կոճակը։

create_cpanel_email_acc.png

Քայլ 3 | Ստեղծեք նոր էլեկտրոնային փոստի հաշիվ

Եթե ձեր հոսթինգում առկա է մեկից ավելի դոմեն, նախ ընտրեք այն դոմենը, որի համար ցանկանում եք ստեղծել էլեկտրոնային փոստի հասցե։
Այնուհետև լրացրեք հետևյալ դաշտերը.

  • Username – մուտքագրեք ցանկալի էլեկտրոնային փոստի անվանումը (օրինակ՝ info, sales, support
  • Password – սահմանեք անվտանգ գաղտնաբառ, որը խորհուրդ է տրվում կազմել մեծատառերից, փոքրատառերից, թվերից և հատուկ նշաններից։
  • Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել Generate կոճակից՝ ավտոմատ ստեղծված ուժեղ գաղտնաբառ ստանալու համար։

Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմեք Create կոճակը։
Ստեղծումից հետո ձեր էլեկտրոնային փոստի հաշիվն անմիջապես պատրաստ կլինի օգտագործման։

pl_email_accs_2.png

Քայլ 4 | Կառավարեք էլեկտրոնային փոստի հաշիվը

Արդեն ստեղծված էլեկտրոնային փոստի հաշիվները կցուցադրվեն Email Accounts բաժնում։
Յուրաքանչյուր հասցեի դիմաց կարող եք սեղմել Manage կոճակը՝

  • փոխելու գաղտնաբառը,
  • փոփոխելու փոստարկղի ծավալը,
  • կարգավորելու այլ պարամետրեր։

Փոփոխությունները կատարելուց հետո սեղմեք Update Email Settings կոճակը՝ դրանք պահպանելու համար։

pl_email_accs_3.png

Քայլ 5 | Մուտք գործեք Webmail

Էլեկտրոնային փոստը կարող եք օգտագործել անմիջապես Webmail-ի միջոցով։
Դրա համար բացեք հետևյալ հասցեներից մեկը՝

https://yourdomain.com/webmail կամ
https://yourdomain.com:2096

Մուտք գործեք՝ օգտագործելով ձեր ամբողջական էլեկտրոնային փոստի հասցեն և ստեղծած գաղտնաբառը։
Այժմ կարող եք ուղարկել, ստանալ և կառավարել ձեր էլեկտրոնային նամակները Webmail-ի միջոցով։

cpanel_webmail_apps.png

pl_email_accs_5.png

  • 0 Users Found This Useful
Was this answer helpful?

Related Articles

Ի՞նչ է հոսթինգը

Եթե դոմենը կայքի թվային անունն ու հասցեն է, որով մարդիկ կարող են գտնել և այցելել տարբեր...

Ինչպե՞ս գործարկել PHP կոդ .html ֆայլերում cPanel-ում

Քայլ 1 | Բացեք File Manager-ը Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի...

Ինչպե՞ս ստեղծել Mailing List cPanel-ում

Եթե ցանկանում եք միևնույն նամակն ուղարկել մի քանի հասցեատերերի, կարող եք ստեղծել Mailing List...

Ինչպե՞ս ապահովել անվտանգությունը /admin/ թղթապանակը

Քանի որ OpenCart-ը բաց կոդով է, այն կարող է թիրախ լինել հաքերների համար, քանի որ նրանք գիտեն...

Ինչպե՞ս ստեղծել ենթադոմեն cPanel-ում

Քայլ 1 | Մուտք գործեք cPanel Մուտք գործեք ձեր AMWEB.AM անձնական հաշիվ և բացեք ձեր հոսթինգի...