Ի՞նչ է դոմենը (Դոմենային անունը)․ Ամբողջական ուղեցույց
Եթե պատրաստվում եք ստեղծել ձեր առաջին կայքը կամ առցանց բիզնեսը, առաջին հասկացությունը, որին հանդիպելու եք, դոմենն է։
1. Ի՞նչ է դոմենը
Դոմենը (Domain Name) ձեր կայքի ինտերնետային հասցեն է։
Առանց դոմենի մարդիկ ստիպված կլինեին ձեր կայք մտնելու համար դիտարկիչում (browser) հավաքել բարդ թվային IP հասցեներ (օրինակ՝ 192.168.1.1): Դոմենային համակարգը փոխարինում է այդ թվերը հեշտ հիշվող անուններով, ինչպիսիք են՝ amweb.am կամ google.com։
2. Ինչի՞ց է կազմված դոմենը
Դոմենային անունը սովորաբար կազմված է 2 հիմնական մասից․
-
Դոմենի անունը (Second-Level Domain)․ Սա ձեր բրենդի կամ կայքի անունն է (օրինակ՝ amweb):
-
Դոմենային տիրույթը / Վերջավորությունը (Top-Level Domain - TLD)․ Սա կետից հետո եկող մասն է (օրինակ՝ .am, .com, .net):
Օրինակ՝
amweb.amկայքում amweb-ը անունն է, .am-ը՝ դոմենային տիրույթը։
3. Ինչո՞վ են տարբերվում «Դոմենը» և «Հոսթինգը»
-
Դոմենը կայքի անունն ու հասցեն է։
-
Հոսթինգը այն տարածքն է (սերվերը), որտեղ պահվում են կայքի ֆայլերը, նկարներն ու տվյալների բազան։
???? Կայքն աշխատեցնելու համար անհրաժեշտ են երկուսն էլ․ դոմենը մարդկանց ուղղորդում է դեպի ձեր հոսթինգի վրա տեղադրված ֆայլերը։
4. Ինչպե՞ս ճիշտ ընտրել դոմենի անունը
-
Կարճ և հիշվող․ Ձգտեք ընտրել հնարավորինս կարճ անուն (1-2 բառ):
-
Պարզ հնչողություն․ Այն պետք է հեշտ լինի արտասանել և գրել առանց սխալվելու։
-
Ճիշտ վերջավորություն․
-
Եթե ձեր թիրախային օգտատերերը Հայաստանում են, ընտրեք .am կամ .հայ:
-
Եթե միջազգային շուկա եք դուրս գալիս, նախապատվությունը տվեք միջազգային դոմեններին .net , .org , .com և այլն ։
-
5. Կարևոր կանոններ դոմեն գրանցելիս
-
Դոմենը չի գնվում հավերժ․ Դոմենները գրանցվում են`վարձակալվում են որոշակի ժամկետով (սովորաբար 1-ից 10 տարով) և ըստ սպառման ժամկետի ենթակա են երկարացման։
-
Դոմենի անունը փոխել կամ չեղարկել հնարավոր չէ․ Գրանցումից անմիջապես հետո տվյալները գրանցվում են միջազգային ռեգիստրում։ Սխալվելու դեպքում ստիպված կլինեք գնել նոր դոմեն։
6.Ի՞նչ է ենթադոմենը
Ենթադոմենը (subdomain) ավելի բարձր մակարդակի տիրույթի դոմենի մասն է կազմում:
Ենթադոմենը (subdomain) գործող դոմեյնի ընդլայնում է: Օրինակ՝ mail.amweb.am, admin.amweb.am–ը դրանք amweb.am դոմենի ենթադոմեններն են: Դոմենի իրավատերը կարող է ստեղծել անսահման քանակությամբ ենթադոմեններ:
