Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և ոլորտը:
Խորհուրդ է տրվում ընտրել կարճ և հիշվող դոմենային անուն:
1. Մուտք գործեք AMWEB կայքի Ծառայություններ բաժին ՝ գրանցել նոր դոմեն էջ, կամ Դոմենի Գրանցում, դոմենի որոնման դաշտում մուտքագրեք որոնվող դոմենային անունը և սեղմեք «ՈՐՈՆՈՒՄ»:
Օրինակ՝ examplamweb.am,սեղմելով «ՈՐՈՆՈՒՄ» մենք կարող ենք տեսնել որ դոմենը հասանելի է գրանցման համար,
եթե դոմենը արդեն գրանցված է դուք էկրանին կտեսնեք ՝ արդեն գրանցված է կամ անհասանելի :(
2. Ընտրեք մեկ կամ մի քանի դոմեն, սեղմեք «Ավելացնել Զամբյուղ»:
3. Կբացվի Դոմենի կարգավորումներ բաժինը: Ցանկացած կայքի աշխատանքի համար անհրաժեշտ է հոսթինգ: Դուք կարող եք ընտրված դոմենների համար նշել NS-ները,որոնք ուղղորդում են դեպի ձեր հոսթինգ։Եթե չունեք հոսթինգ կարող եք ձեռք բերել այստեղ
- Կարող եք նաև թաքցնել դոմենի անվան գրանցման տվյալները (WHOIS protection):
AM և .հայ դոմենների տվյալների պաշտպանությունն անվճար է և լռելյայն միացված: - Ընտրված դոմենի կամ դոմենների համար դուք կարող եք կարգավորել DNS սերվերային հասցեները: Չլրացնելու դեպքում այն կսահմանվի մեր լռելյայն DNS հասցեներով։ Հետագայում դուք կարող եք փոխել այն:

4. Նույն էջում կտեսնեք պատվերի մանրամասները:
Ուշադրություն դարձրեք, որ որոշ դոմենների վրա գործում են զեղչեր 2 և ավելի տարով գրանցելու դեպքում:
5. Մուտքագրեք զեղչի կոդը եթե ունեք և սեղմեք «Ձևակերպում»:
6. Լրացրեք դոմենի գրանցման համար պահանջվող տվյալները,կատարեք վճարումը և վերջ։
Շնորհավորում ենք: Հիմա դուք գիտեք, թե ինչպես գրանցել դոմեն AMWEB-ում :
