Ինչպե՞ս պատվիրել և գրանցել դոմեն

Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և ոլորտը:
Խորհուրդ է տրվում ընտրել կարճ և հիշվող դոմենային անուն:

1. Մուտք գործեք AMWEB կայքի Ծառայություններ բաժին ՝ գրանցել նոր դոմեն էջ, կամ Դոմենի Գրանցում, դոմենի որոնման դաշտում մուտքագրեք որոնվող դոմենային անունը և սեղմեք «ՈՐՈՆՈՒՄ»:


Օրինակ՝ examplamweb.am,սեղմելով «ՈՐՈՆՈՒՄ» մենք կարող ենք տեսնել որ դոմենը հասանելի է գրանցման համար,

եթե դոմենը արդեն գրանցված է դուք էկրանին կտեսնեք ՝ արդեն գրանցված է կամ անհասանելի :(


2. Ընտրեք մեկ կամ մի քանի դոմեն, սեղմեք «Ավելացնել Զամբյուղ»: 

3. Կբացվի Դոմենի կարգավորումներ բաժինը: Ցանկացած կայքի աշխատանքի համար անհրաժեշտ է հոսթինգ: Դուք կարող եք ընտրված դոմենների համար նշել NS-ները,որոնք ուղղորդում են դեպի ձեր հոսթինգ։Եթե չունեք հոսթինգ կարող եք ձեռք բերել այստեղ

  • Կարող եք նաև թաքցնել դոմենի անվան գրանցման տվյալները (WHOIS protection):
    AM և .հայ դոմենների տվյալների պաշտպանությունն անվճար է և լռելյայն միացված:
  • Ընտրված դոմենի կամ դոմենների համար դուք կարող եք կարգավորել DNS սերվերային հասցեները: Չլրացնելու դեպքում այն կսահմանվի մեր լռելյայն DNS հասցեներով։ Հետագայում դուք կարող եք փոխել այն:



4. Նույն էջում կտեսնեք պատվերի մանրամասները:

Ուշադրություն դարձրեք, որ որոշ դոմենների վրա գործում են զեղչեր 2 և ավելի տարով գրանցելու դեպքում:

5. Մուտքագրեք զեղչի կոդը եթե ունեք և սեղմեք «Ձևակերպում»:

6. Լրացրեք դոմենի գրանցման համար պահանջվող տվյալները,կատարեք վճարումը և վերջ։


Շնորհավորում ենք: Հիմա դուք գիտեք, թե ինչպես գրանցել դոմեն AMWEB-ում :

  • 0 Users Found This Useful
Was this answer helpful?

Related Articles

Ի՞նչ է դոմենը

 Ի՞նչ է դոմենը (Դոմենային անունը)․ Ամբողջական ուղեցույց Եթե պատրաստվում եք ստեղծել ձեր առաջին...

Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը դեպի AMWEB

Եթե ցանկանում եք տեղափոխել .AM դոմենի սպասարկումը դեպի AMWEB,կարող եք օգտվել առաջարկվող երկու...

Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն AMWEB-ում

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է Ներբեռնել .am դոմենի իրավատիրոջ...

Ինչու՞ կայքը չի բացվում DNS փոփոխությունից հետո

Եթե վերջերս փոխել եք դոմենի Name Server-ները, ապա փոփոխությունների տարածումը կարող է տևել մինչև...

Ինչպե՞ս կցել Wix-ի Name Server-ները դոմենին

Քայլ 1 | Ավելացրեք դոմենը ձեր Wix հաշվին Նախքան դոմենի DNS կարգավորումները փոխելը, անհրաժեշտ է...